Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը 28 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է կնոջից՝ Իրինայից: Սակայն հայտնի է, որ «ամուսինները որոշումն ընդունել են համատեղ ու կշռադատելով»:
Ինքը Սոբյանինը հաստատել է ամուսնալուծության փաստը «Ինտերֆաքսին». «Մենք հարգում ենք միմյանց ու պահպանում են լավ հարաբերություններ: Հույս ունենք, մեզ կհասկանան ու խնդրում ենք հարգել անձնական կյանքի մեր իրավունքը»:
Ինչպես գրում է «Dni.ru»-ն, զույգն ամուսնացել է 1986թ.-ի փետրվարի 23-ին: Նույն տարվա հոկտեմբերին ծնվել է առաջին դուստրը՝ Աննան: Քաղաքապետի կրտսեր դուստր Օլգան ծնվել է 1997 թ.-ին: Զույգի ամուսնալուծության մասին տեղեկությունը մեծ աղմուկ է բարձրացրել:
Հիշեցնենք, որ ամռանը ամուսնալուծության մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:




























