Ուկրաինայում տարվող քաղաքականությունը տնտեսական խոշոր շահերի է սպասարկում, եւ այժմ որոշվում է դրանում տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերի սահմանի հարցը։ Այս մասին փետրվարի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը։
«Որոշակի տեսանկյունից, թեեւ դա կարող է տարօրինակ թվալ, սակայն Եվրամիությանն ու ԱՄՆ-ին ձեռնտու է Եվրասիական միության ստեղծումը, քանի որ միանգամայն հնարավոր է, որ նրանք պարզապես իրենց կապիտալով կներխուժեն այդ տարածք եւ կնվաճեն ռուսական շուկան։
Կան որոշ նախադրյալներ, որ հենց դա է այսօր տեղի ունենում։ Եվ հնարավոր է, որ Ուկրաինան այդ գործընթացի մասն է», - կարծիք է հայտնել Արմենակ Դովլաթյանը՝ հավելելով, որ նույնը կարող է լինել Հայաստանում, օրինակ՝ առաջիկայում կարող են ներդրումներ կատարվել երկրում։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























