Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մեկնել է Խարկով, որտեղ մտադիր է հանդիպել երկրի հարավ-արեւելյան շրջանների համագումարի պատգամավորների հետ: Այդ մասին հայտարարել է նախագահի խորհրդական, Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Գերմանը:
«Ուկրաինայի նախագահը Խարկովում է: Նա այնտեղ է մեկնել երեկոյան: Այսօր կհանդիպի ընտրողների հետ, ինչպես նաեւ հանդես կգա Խարկովի հեռուստատեսությամբ: Նախագահը չի մասնակցի համագումարին, որը կազմակերպվում է Խարկովում»,- նշել է Գերմանը, հաղորդում է ՈւՆՆ-ը:
Հիշեցնենք, որ նախկինում Խարկովի օդանավակայանի ներկայացուցիչները ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել էին, որ նախագահի ինքաթիռը վայրէջք չի կատարել քաղաքի օդանավակայանում:




























