Պետերբուրգում կանխվել է նորածնին 80 հազար ռուբլով վաճառելու փորձը։ ՆԳՆ տվյալով՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում փետրվարի 18-ին 24-ամյա կինը որդի է ունեցել եւ ծննդատնից դուրս գրվելուց անմիջապես հետո մոր հետ փորձել է վաճառել երեխային։
Գնորդին նրանք ծանոթների միջոցով են գտել, որոնցից մեկն էլ այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը։ Գնորդի դերում ներկայացել է ոստիկանը, երկու կանանց ձերբակալել են՝ գործարքի կանխիկ գումարը ձեռքներին։ Նրանք Ուզբեկստանի քաղաքացի են։
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ նորածնի մոր եւ տատի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «մարդկանց առեւտուր» հոդվածի հատկանիշներով։ Նորածնին փոխանցել են բուժհաստատությանը։




























