Գերագույն ռադայի նախագահի պաշտոնում ընտրվել է «Բատկովշչինայի» պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովը:

Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, փետրվարի 22-ին խորհրդարանում գրանցել է երկու թեկնածություն՝ Ալեքսանդրի Տուրչինովն ու անկուսակցական Պյոտր Պորոշենկոն: Պյոտր Պորոշենկոն հետ է վերցրել խոսնակի իր թեկնածությունը հօգուտ Ալեքսանդր Տուրչինովի:

Որոշման օգտին քվեարկել է 326 պատգամավորներից 288-ը: