Իսրայելում տարեց կինը վնասվածքներ է ստացել, երբ անզգուշորեն նստել է փողոցում դրված բազմոցի վրա:

Ինչպես հաղորդում է IzRus-ը, Փեթահ-Թիքվայի 58-ամյա բնակչուհին նստել է բազմոցին հանգստանալու, իսկ քաղաքի մաքրմամբ զբաղվող ծառայության աշխատակիցները չեն նկատել կնոջը ու բազմոցը դեն են նետել կնոջ հետ միասին:

Դեպքի վայր հասած շտապօգնության ծառայությունը տուժածին առաջին օգնություն է ցուցաբերել ու տեղափոխել է քաղաքի հիվանդանոց: