Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի Concord կայանի մոտակայքում տեղի ժամանակով  ժամը 18.30-ի սահմաններում ռելսերից ընկել է ուղեւորատար գնացքը։

Այդ կապակցությամբ BART երկաթուղու ղեկավարությունը տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցնելու որոշում է ընդունել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով KTVU-ն։

Հաղորդվում է, որ գնացքում ուղեւորներ չեն եղել, վարորդն էլ չի տուժել։ Սպասվում է, որ երկաթուղու  Pleasant Hill կայարանից մինչեւ Pittsburg/Bay Point կայարանն ընկած հատվածը կսկսի գործել երեկոյան ժամերին։

Միջադեպի պատճառներն առայժմ անհայտ են։