Ուկրաինայի Գերագույն ռադան վերականգնում է 2004թ. Սահմանադրությունը։
ForUm-ը հայտնում է, որ Գերագույն ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը պատգամավորների քննարկման է ներկայացրել 2004թ. Սահմանադրությունը վերականգնելու որոշման նախագիծը։ Կողմ են քվեարկել 325 ժողովրդական պատգամավորներ։
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Այն Գերագույն ռադայի ղեկավարի կողմից կստորագրվի 2004թ. Սահմանադրությունը վերականգնող օրենքի ստորագրումից 48 ժամ անց։
Նախատեսված է, որ որոշումը կորցնում է ուժը՝ 2004թ. Սահմանադրության վեականգնման մասին օրենքը նախագահի կողմից ստորագրելուց հետո:
Հիշեցնենք, որ երեկ Գերագույն Ռադայի կողմից ընդունված «Ուկրաինայի 2004 թ. Սահմանադրության որոշ դրույթների վերականգնման մասին» օրենքը հանձնվել է նախագահի գրասենյակ՝ ստորագրելու համար:




























