Հնդկաստանում ռիկշան դանակահարել է կնոջը եւ ինքնահրկիզվել։
ԱՄՆ-ի քաղաքացուհի Էրին Ուիլինգերի դանակի բազմաթիվ վնասվածքներով մարմինը Հայտնաբերվել է Ագրա քաղաքի ոչ մարդաշատ վայրում՝ Թաջ-Մահալի մոտակայքում, որը Հնդկաստանի գլխավոր տեսարժան վայրերից է, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։
Կնոջը սպանելուց հետո ամուսինը իր վրա վառելիք է կցրել եւ ինքնահրկիզվել։
Ագրա քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ ողբերգության նախօրեին ամուսնացած զույգը վիճել էր՝ խանդի հողի վրա: Ամուսինը կշտամբել էր կնոջը, որ վերջինս «շատ է ծխում, խոսում է այլ տղամարդկանց հետ եւ տանը չի մնում»:
Նյու Դելիում ԱՄՆ-ի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը:




























