Մալթայի իշխանությունների կողմից գումարով քաղաքացիություն տալու հայտարարությունը մեծ աշխուժություն է առաջացրել նաեւ Թուրքիայի հարուստ քաղաքացիների շրջանում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մալթայի ԱԳ նախարար Ջորջ Վելլան հայտնել է, թե Մալթայի քաղաքացիություն ստանալու համար ամենաշատը դիմել են Ստամբուլում եւ Դուբայում Մալթայի հյուպատոսություններ, այսինքն, Մալթայի քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողների մեջ առաջին տեղում են Թուրքիայի եւ ԱՄԷ-ի քաղաքացիները։
Նշենք, որ Մալթայի իշխանությունները հայտնել էին, որ 650 հազար եվրո գումարի դիմաց կտրվի քաղաքացիություն, որի շնորհիվ հնարավոր կլինի ազատ տեղաշարժվել եւ աշխատել ԵՄ երկրներում։ Այս որոշումը դուր չէր եկել ԵՄ-ին, որը ստիպել է օրենքում փոփխություն կատարել եւ Մալթայի քաղաքացիություն ստանալու համար պարտադրել առնվազն մեկ տարի ապրել Մալթայում։




























