Իտալական մայրաքաղաքի փողոցներում փետրվարի 22-ին մեկնարկել է գունագեղ դիմակահանդեսը: Ավանդության համաձայն՝ տոնական միջոցառումները շարունակվելու են երկու շաբաթ ու ավարտվելու են մարտի 4-ի հրավառությամբ:
Հռոմեական դիմակահանդեսի հիմնական հրապարակը, ինչպես եւ առաջ, կլինի Պյացա-դել-Պոպոլոն: Տոնական շքերթը հնագույն կառքերով առաջին օրը կանցնի քաղաքի գլխավոր փողոցներից մեկով՝ Վիա-դել-Կորսոյով՝ Պյացա-դել-Պոպոլոյից մինչեւ Վենետիկի հրապարակ: Առաջիկա 11 օրվա ընթացքում նախատեսվում են հարյուրավոր միջոցառումներ՝ այդ թվում նաեւ ավանդական իտալական ուտեստների անվճար փորձարկումներ, լավագույն հագուստի մրցույթ ու տիկնիկային թատրոնի ներկայացումներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հռոմի իշխանությունները վերականգնել են XIX դարից գոյություն ունեցող դիմակահանդեսի ավանդույթը մի քանի տարի առաջ, սակայն այն արդեն լայնորեն տարածված է ու ոչ պակաս հայտնի, քան դիմակահանդեսը Վենետիկում: Առաջին համատեղ դիմակահանդեսը տեղի է ունեցել 2009թ.-ին: Սա իր տեսակի մեջ «փորձ» էր, որը ցույց տվեց հանդիսատեսի հետաքրքրությունը միջոցառման հանդեպ, որը մոռացվել էր ավելի քան 100 տարի:




























