Փրկարար ծառայությունը փետրվարի 22-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի-Երեւան ե/գ «Մասիս» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Պարզվել է, որ ժամը 11.25-ի սահմաններում Գյումրի-Երեւան երկաթգծի 2860-րդ կմ-ի 6-րդ պիկետում` չվերահսկվող գծանցումում թիվ 681 ուղեւորատար գնացքը (53 ուղեւոր) դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 25ՕԼ724պ/հ ավտոմեքենային (վարորդ Հ.Ս.):
Ժամը 12.40-ին տեղեկություն է ստացվել, որ Հայանիստ գյուղի մոտակայքում թիվ 681 գնացքը բախվել է «Բելոռուս» մակնիշի 9572 AX պ/հ տրակտորին, ինչի հետեւանքով վերջինիս վարորդ Ա.Մ.-ն (ծնվ. 1950թ.) տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:




























