Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ընտրությունից հետո առաջին անգամ անցկացնելու է նոր կարդինալների նշանակման արարողություն: Շաբաթ 19 հոգեւորականներ կարդինալներ են դարձել:

Նոր նվիրապետներ են, մասնավորապես, դարձել արքեպիսկոպոսներ Հաիթիից, Բուրկինա-Ֆասոյից ու Կոտ-դ'Իվուարից, ինչում հետեւողները նկատում են Ֆրանցիսկոսի հակվածությունը աղքատների եւ հարուստների հավասարության գաղափարին:

Վատիկանում արարողության ժամանակ առաջին անգամ հեռանալուց հետո ներկա կլինի նախկին հայրապետ Բենեդիկտոս XVI-ը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Վինսենթ Նիկոլսը նույնպես կարդինալ է դարձել:

Վատիկանում BBC լրագրողը պնդում է, որ իր նշանակումներով Ֆրանցիսկոսն առաջ է քաշում նոր հայացք եկեղեցու վրա կաթոլիկական նվիրապետության ներսում: