Խարկովում կայացած համագումարի պատգամավորներն իրենց վրա են վերցնում իշխանությունը Կիեւում սահմանադրական կարգի աօահովման համար: Այդ մասին նշվում է Խարկովում կայացած համագումարի բանաձեւում:
«Մենք, տեղական ինքնակառավարման մարմինները, Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադան, Սեւաստոպոլի մարզը որոշել ենք մեր վրա վերցնել պատասխանատվությունը սահմանադրական կարգի ապահովման համար, օրենքների կատարման ու սեփական տարածքում մարդու իրավունքների պաշտպանության համար: Նման դրությունը կպահպանվի մինչեւ Կիեւում Սահմանադրական կարգ կապահովվի: Ուկրաինայի մայրաքաղաքում վերջին օրերի իրադարձությունները հանգեցրին իշխանության կենտրոնական մարմինների կաթվածահարման ու պետությունում տիրող իրավիճակի ապակայունացման»,- ասվում է բանաձեւում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Համագումարի մասնակիցները հայտարարել են, որ ընդդիմությունը չի կատարել փետրվարի 21-ին կայացած համաձայնության պայմաննները ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Բանաձեւում նշվում է, որ անօրինական զինված խմբավորումները շարունակում են գրավել իշխանության կենտրոնական մարմինները, սպանել խաղաղ մարդկանց ու իրավապահ մարմինների աշխատակիցների:
«Ուկրաինայի Գերագույն Ռադան աշխատում է ահաբեկչության, զենքի եւ սպանությունների սպառնալիքի ներքո»,- պնդում են դրա հեղինակները:




























