Իսպանիայի հյուսիսում հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից վեց մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։ Բացի այդ, տեղի իշխանությունները հայտնում են, որ եւս հինգ մարդ է տուժել։
Նշվում է, որ երեք մեծահասակ եւ երեք երեխա մահացել են այրման գազերից թունավորման հետեւանքով: Երեք այլ մեծահասակ եւ երկու երեխա տեղափոխվել են հիվանդանոց՝ աննշան այրվածքներով եւ շնչուղիների վնասվածքներով, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հյուրանոցը գտնվում է Մադրիդից դեպի հյուսիս՝ Տորդոմար քաղաքում:




























