Հայտնի գործարար Սերգեյ Մանուկյանի («Շինանյութի Սերգեյ») 86-ամյա հորեղբորը օրերս վրաերթի են ենթարկել, ինչի հետեւանքով նա մահացել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Դեպքը տեղի է ունեցել Վեդի քաղաքում: Մեր տեղեկություններով՝ վրաերթի ենթարկողը եղել է նրա հեռավոր ազգականը, ով անմիջապես իջել է մեքենայից եւ փորձել նրան օգնել: Այդ ընթացքում ճանապարհով անցնող մեքենան հարվածել է նրան, այժմ վրաերթ արած վարորդը մարմնական վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:



























