Իրաքի արեւելքում շաբաթ օրը գրոհայինները հարձակվել են բանակային ավտոշարասյան վրա՝ առնվազն ինը զինվորների սպանելով, հայտնում է AP-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։ Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ երկու պայթուցիկները պայթել էին Բաղդադից 140 կմ հյուսիս-արեւելք գտնվող Սաադիա քաղաքում ռազմական ավտոշարասյան անցնելու պահին:

AP-ի աղբյուրը հայտնել է, որ զոհվել են չորս սպա եւ հինգ զինվոր, չորսն էլ վիրավորվել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Շաբաթ օրը երեք մեքենա էր պայթեցվել նաեւ Տիկրիտում՝ Բաղդադից 130 կմ հյուսիս: Ըստ ոստիկանների՝ անվտանգության ծառայության աշխատակիցների եւ քաղաքացիական պաշտոնյաների տների հարեւանությամբ տեղի ունեցած պայթյունները խլել էին հինգ մարդու կյանք, վիրավորվել էին եւս 18-ը: