Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսի շարժիչում ծագած հրդեհի մարմանը մասնակցել են նաեւ  ուղեւորները՝ օգատգործելով իրենց մոտ գտնվող Կոլաները եւ ջրերը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Բոլու նահանգում  Ստամբուլից Անկարա մեկնող միջքաղաքային ավտոբուսի շարժիչում դեռեւս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել։ Վարորդն ու օգնականն անմիջապես սկսել են շարժիչի հրդեհի մարման աշխատանքները, սակայն նրանց մոտի հակահրդեհային տուփը բավարար չի եղել հրդեհի մարման համար։ Այդ ընթացքում ուղեւորներն իրենց մոտ գտնվող Կոլաներով եւ ջրերով աջակցել են հրդեհի մարմանը։

Ավելի ուշ, պարզվել է, որ շարժիչում լուրջ խնդիրներ կան եւ ուղեւորներին այլ ավոտբուս են ճանապարհել Անկարա։