Ուկրաինայի նախագահի նստավայր Մեժիգորյեում գետում լողացող փաստաթղթեր են հայտնաբերել: Ակտիվիստները դրանք հավաքում են՝ հրապարակելու համար: Թղթերի շարքում կա ՃՈ-ի աշխատակիցներին վճարելու փաստաթուղթ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Մեժիգորյեում մնացած սպա Բելոուսը հայտնել է, որ վերջին ուղղաթիռը Մեժիգորյեից օդ էր բարձրացել երկու օր առաջ: Ըստ նրա՝ վերջին օրերին Մեժիգորյեում աշխուժորեն մեքենաներ էին երթեւեկում:

Բելոուսը չի նշել՝ արդյոք մեքենաները բեռնատա՞ր էին, թե՞ թեթեւ մարդատար: