Եգիպտոսում դատարանն արդարացրել է ոստիկանության վեց սպայի, որոնց մեղադրանք էին ներկայացրել 2011թ.-ի խռովության ընթացքում ցուցարարների սպանության առթիվ, երբ տապալվել էր նախագահ Հոսնի Մուբարաքը, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
Ոստիկանները, մասնավորապես, մեղադրվում էին նրանում, որ թույլ են տվել կրակել Ալեքսանդրիայում բողոքի ցույցի մասնակիցների վրա, որի հետեւանքով 83 մարդ էր զոհվել: Մեղադրյալների թվում էր քաղաքի նախկին ոստիկանապետը:
Ավելի վաղ Եգիպտոսում արդեն մի քանի դատական նիստ էր կայացել ոստիկանների գործով, որոնց նմանատիպ մեղադրանքներ էին վերագրում, սակայն այսօր նրանցից ոչ ոք ազատազրկման չի դատապարտվել ցուցարարների սպանության համար:




























