ԱՄՆ դաշնային դատարանն ուրբաթ օրը որոշել է, որ Չիկագոյի գեյ զույգերը կարող են ամուսնանալու համար  չսպասել մինչեւ հունիս։

Գերագույն դատավոր Շերոն Ջոնսոն Քոուլմանը հայտարարել է, որ Իլինոյս նահանգում նույնասեռական ամուսնությունները հետաձգելու պատճառ չկա, փոխանցում է Mignews.ru-ն։

Նրա խոսքով՝ գեյ եւ լեսբի զույգերի ամուսնանալու համար ոչ մի խոչընդոտ չկա, ուստի  նրանք չպետք է տառապեն «իրենց ամուսնանալու հիմնարար իրավունքը մերժելու պատճառով»: