ԱՄՆ Մերիլենդ նահանգի ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել անհաջողակ գողին, որը փորձել է փախչել գողացած 20 հազար դոլարով:
Բանկերից մեկում տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է 42-ամյա Ռոբերտ Ուիլյամսը ձեռքից գցել գողացած 20 հազար դոլարը, որը հետո փորձել է հավաքել բանկի հատակին գցած անձրևանոցի մեջ:
Ինչպես տեղեկացնում Sky News-ը, երբ Ռոբերտ Ուիլյամսը գումարը հատակից հավաքել է ու հեռացել բանկից, դրսում հայտնվել է էլ ավելի վատ իրավիճակում. սառույցի վրա սայթաքել է, ընկել և վնասել գլուխը:
Այնուամենայնիվ, Ռոբերտը հասցրել է նստել մեքենան և փախուստի դիմել, բայց ոստիկանները ճանապարհին կանգնեցրել են մեքենան ու ձերբակալել նրան:











