Ալժիրի գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքը պաշտոնապես հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում 4-րդ անգամ իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ նախընտրական քարոզարշավը համակարգելու է Ալժիրի վարչապետ Աբդելմալեք Սելալը: Գործակալության աղբյուրը նշել է, որ էներգետիկայի նախարար Յուսեֆ Յուսֆին պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ընտրություններն Ալժիրում տեղի կունենան ապրիլին 17-ին: Աբդելազիզ Բութեֆլիքն այդ պաշտոնը զբաղեցնում է 1999թ.-ի ապրիլից:




























