Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է պետական հեղաշրջման մասին, եւ չի պատրաստվում հրաժարական տալ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Յանուկովիչի խորհրդական Աննա Գերմանի խոսքով, Յանուկովիչը տեսաուղերձ է հրապարակել, որը տեղադրվելու է համացանցում: Նրա խոսքով, ուղերձում ասվում է, թե Ուկրաինայում պետական հեղաշրջման նշաններ են:

«Ես անում եմ ամեն ինչ, որ երկրում արյուն չլինի: Այժմ ինձ ահազանգեր են հասնում մարդկանց հետապնդման մասին: Ես փորձում եմ պաշտպանել մարդկանց, որոնց հետապնդում են աշխատանքի վայրում, դպրոցի ճանապարհին: Ինձ փորձում են վախեցնել եւ հակել ինքնակամ հրաժարականի: Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- յանուկովիչի խոսքերը մեջբերելէ  Գերմանը: