Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին հետաձգել է նույնասեռականության համար ցմահ բանտարկություն սահմանելու մասին օրենքի ընդունումը, որպեսզի այդ մասին խորհրդակցի գիտնականների հետ, Reuters-ը:
Ուգանդայի ղեկավարի հայտարարությունը հրապարակվել է փետրվարի 18-ին, սակայն լրատվական գործակալություններին հասել է միայն փետրվարի 21-ին: Յովերի Մուսեւենիի հայտարարության մեջ ասված է, որ ուզում է գիտնականներից պատասխան ստանալ հարցին՝ «արդյոք կարո՞ղ է գեների համադրությունը ցանկացած մարդու դեպքում նույնասեռականության պատճառ դառնալ»: Նախագահի խոսքով՝ այդ հարցով ԱՄՆ-ից հրավիրված մասնագետների հետ միասին կզբաղվեն Ուգանդայի գիտնականները:
Նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ մինչեւ նախագահը գիտնականներից նույնասեռականության բնության մասին հարցին պատասխան չստանա, չի ստորագրի նույնասեռականներին պատժելու մասին օրենքը: Որքան ժամանակ կխլի գիտնականներից ուսումնասիրությունը՝ չեն հայտնում, փոխանցում է Lenta.ru-ն:
Ուգանդայի նախագահը փորձում է փոխզիջման եզրեր գտնել բնակչության պահպանողական հատվածի եւ Արեւմուտքի քննադատության միջեւ: Ավելի վաղ ԱՄՆ-ը նախազգուշացրել էր, որ օրենքի ընդունումը լրջորեն կվնասի իր եւ Ուգանդայի հարաբերություններին: Աֆրիկյան երկրներում նույնասեռականությունը խիստ տաբու է: 37 երկրում նույնասեռականությունը հետապնդվում է օրենքով:




























