Զինված ուժերը հավատարիմ են մնում Ուկրաինայի ժողովրդին եւ որեւէ կերպ չեն ներգրավվելու քաղաքական հակամարտությանը: Այդ մասին ասվում է Պաշտպանության նախարարության զինծառայողների եւ աշխատակիցների հայտարարության մեջ:

«Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերը որեւէ կերպ չեն կարող ներգրավվել քաղաքական հակամարտության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Հայտարարության մեջ խորը ափսոսանք է հայտնվում մարդկանց մահվան կապակցությամբ եւ հույս, որ «երկրում այլեւս նման բան չի կատարվի»: