Թունիսում փրկարարները գտել են լիբիական ռազմատրանսպորտային АН-26 օդանավի սեւ արկղերը: Ինքնաթիռն ընկել էր նախօրեին, մայրաքաղաքի արվարձանում, հայտնում է Agence France-Presse-ը:

«Տրանսպորտի նախարարության հայտարարությամբ՝ երեկ Գրոմբալիա շրջանում վթարի ենթարկված լիբիական ռազմատրանսպորտային օդանավի երկու սեւ արկղերը գտնվել են»,- հայտնել են Թունիսի իշխանությունները, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նշենք, որ ավիավթարի զոհ է դարձել 11 մարդ: Մահացածների թվում եղել է Լիբիայի իսլամիստների նախկին առաջնորդը, ով մեկնելիս է եղել Թունիս՝ բուժզննում անցնելու: