Փետրվարի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,790,356 ԱՄՆ դոլար 411.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 112,695,864 ԱՄՆ դոլար 412.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այդ մասին հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 28,310,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 485,064 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,029,051 EUR 563.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 9,239,399 EUR 567.31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 673,647,094 ՌԴ ռուբլի 11.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 102,800,318 ՌԴ ռուբլի 11.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: