Մեքսիկայում ամենահետախուզվող թմրավաճառներից մեկը՝ «Սինալոա» թմրակարտելի ղեկավար Խոակին «Չապո» Գուսմանը ձերբակալվել է ԱՄՆ-ի ու Մեքսիկայի իրավապահ մարմինների համատող գործողության ընթացքում: Այդ մասին հաղորդել են ԱՄՆ-ի ուժային կառույցների ներկայացուցիչները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Գուսմանը ձերբակալվել է հյուրանոցում, Մեքսիկայի հանգստայան քաղաքներից մեկում:

ԱՄՆ-ում «Սինալոա» թմրակարտելի ղեկավարի դեմ մի շարք մեղադրանքներ են ներկայացվել: