Ես կմասնակցեմ Ուկրաինայի նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են մայիսի 25-ին: Այս մասին Խարկովից Կիեւ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, հայտնում է Liga.net-ը:

«Ես կառաջադրվեմ նախագահի պաշտոնում»,- ասել է նա:

Սպավում է, որ Տիմոշենկոն Անկախության հարապարակ կհասնի 2 ժամ հետո:

Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն ազատության մեջ է: Երեկ Ուկրաինայի Գերագույն Ռադան ապաքրեականացրել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի այն հոդվածը, ըստ որի՝ 7 տարվա ազտազրկման էր դատապարտվել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Համապատասխան որոշման օգտին քվերակել է 310 ժողովրդական պատգամավոր: