ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԳԴՀ-ին, Լեհաստանին ու Ֆրանսիային ազդել ուկրաինական ընդդիմության վրա, որպեսզի զսպի ծայրահեղականներին, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուս նախարարը կոչ է արել Գերմանիային, Լեհաստանին ու Ֆրանսիային, որպես երկրներ, որոնք ակտիվորեն առաջ են քաշել ու վկայել են փետրվարի 21-ի համաձայնության կնքումը, օգտագործել իրենց ազդեցությունն ընդդիմության վրա, որպեսզի հասնեն դրա անհապաղ իրագործման ու զսպեն ծայրագհեղականներին: Ժամանակն է վերջ տալ համաշխարհային հանրությանը շփոթեցնելն ու ձեւացնել, թե այսօրվա Մայդանը ներկայացնում է ուկրաինացի ժողովդրի շահերը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում ռուս արտգործնախարարի՝ եվրոպացի գործընթացների հետ հեռախոսազրույցի արդյունքների հիման վրա:




























