Ուկրաինական մամուլում եւ Facebook-ում արդեն հայտնվել են տեսագրություններ ու լուսանկարներ Վիկտոր Յանուկովիչի նստավայրից՝ Մեժիգորյեից: Այցելուները մի քանի հեկտար զբաղեցնող պարսպապատ տարածքում ակամայից էքսկուրսիա են կազմակերպել: Արդեն բոլորի կողմից լքված տարածքում հայտնաբերվել են Յանուկովիչի մերձավոր լրագրողների մուտքի եւ տարածքում եղած «բարիքներից» օգտվելու արտոնագրեր: Նկարահանել են ոսկե կամ ոսկեջրած բռնակներով սանհանգույցները, Յանուկովիչի ոսկեջրած պատկերը, առագաստանավերը, եւ այլ շքեղությունները: Ըստ Цензор.НЕТ –ի տարածած լուսանկարների, տարածքում նույնիսկ խոզերի ու այլ ընտանի կենդանիների համար գոմեր կան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Մեժիգորյեի հատվածում, Դնեպր գետում հայտնաբերվել էին Յանուկովիչի «սեւ հաշվապահության» կիսայրված փաստաթղթերը:












































