Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը համաձայնել է գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Ուկրաինայի նոր կառավարության աջակցության  շուրջ ու ԱՀՄ ֆինանսական օգնության «կենսական կարեւորության» փաթեթի շուրջ: Այդ մասին նախարարը գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է Belfast Telegraph-ը:

Ինչպես գրում է աղբյուրը, Հեյգը Շտայնմայերի հետ քննարկել է Ուկրաինայում արագ փոփոխվող դրությունն ու համաձայնել միասին աջակցություն ցուցաբերել «նոր կառավարությանը»: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարն ավելի ուշ հայտարարել է, որ Ուիլյան Հեյգի գրառման մեջ «նոր կառավարություն» հասկացությունը նշանակում է փոփոխություն, որոնք երեկ են համաձայնեցվել, եւ «աշխատանք նոր սահամանադրության ու ընտրությունների ուղղությամբ»: Նրա խոսքով՝ Շտայնմայերի հետ քննարկումներին հաջորդել են երեկվա իրադարձությունները:

«Ակնհայտ է, որ պետք է անել ավելին, քան արվել է: Քննարկման հարցերից մոկը տնտեսական դրությունն էր ու ֆինանսական փաթեթի կազմումը, որը կարող է կայունացնել Ուկրաինայում տիրող դրությունը, որպեսզի հնարավորություն տա երկարաժամկետ օգնություն ստանալ ԱՄՀ-ից»,- հայտարարել է նա:

Ինքը Ուիլիամ Հեյգը հայտարարել է. «Այսօր ես սերտ կապեր ունեմ հիմնական գործընկերների հետ՝ Ուկրաինայիում արտակարգ դեպքերի հարցերի առնչությամբ: Վերջին 24 ժամվա իրադարձությունները ցույց են տալիս ուկրաինացիների կամքը շարժվել դեպի այլ ապագա, անել այնպես, որպեսզի նրանց ձայնը, ով վերջին ամիսների ընթացքում ցույցերի էր դուրս եկել, լսելի դառնա»: Նրա խոսքով՝ Բրիտանիան «սերտ համագործակցելու է ԵՄ գործընկերների հետ Ուկրաինայի նոր կառավարության աջակցության համար, երբ այն կկազմվի»:

Անհրաժեշտ է նաեւ, որպեսզի Ուկրաինայի քաղաքական առաջնորդները խաղաղ արձագանքեն իրադարձություններին ու վճռականություն ցուցաբերեն ուկրաինացիներին միավորելու ու հաջող ապագայի համար համատեղ գործելու համար, եզրափակել է Հեյգը: