Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունում հաղորդել են, որ Խարկովի շրջանային վարչության ղեկավար Միխայիլ Դոբկինն ու Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը լքել են Ուկրաինայի տարածքը, հաղորդում է Censor.NET-ը:

« Մենք պաշտոնապես հաստատում ենք, որ Դոբկինն ու Կերնեսը հեռացել են Ուկրաինայից»,- շաբաթ երեկոյան հաղորդել են սահմանապահ գերատեսչությունից:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փորձել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Նաեւ հաղորդում էին, որ նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան ու Ուկրաինայի Եկամուտների եւ հարկերի նախկին նախագահ Ալեքսանդր Կլիմենկոբն փորձել են Դոնեցկի մարզում անցնել Ռուսաստանի հետ սահմանը: Նրանց փորձել են կանգնեցնել, սակայն թիկնապահների հրաձգությամբ կարողացել են պաշտպանվել:

Նշենք, որ տվյալ տեղեկությունը պաշտոնապես դեռ հաստատված չէ: