Ամենամեծ երջանկությունն է վերդառնալ նոր Ուկրաինա՝ առանց հանցագործների: Այդ մասին փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Նրա խոսքով՝ այժմ նա երազում միայն, որպեսզի բոլոր նրանք, ում ժողովուրդն իշխանության կբերի իր արյամբ, իր կյանքով, ոչ մի դեպքում չանեն այն, ինչ անում էր իշխանությունը նախքան այս իրադարձությունները. «Ուզում եմ ասել, որ այսօր վերջ է տրվել բռնատիրությանը: Սակայն ինչ գնով՝ լավագույնների կյանքի գնովԼ Մենք պարտավոր ենք չփչացնել այն ուղին, որը նրանք հարթել են մեզ համար իրենց արյամբ, հաղորդում է lb.ua-ն:
Տիմոշենկոն նաեւ նշել է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ կարող է իսկական արեւ, երկինք տեսնել. «Երբ խցի փոքր պատուհանից տեսնում էի, թե ինչ կատարվում Մայդանում, շատ ծանր էր դիմանալ: Սակայն ամենակարեւորն այն է, որ մենք արժանի էինք այդ զոհաբերությանը, որը մատուցեցին այդ տղաները՝ վճարելով իրենց կյանքով: Նաեւ մենք արժանի կլինենք նրանց հիշատակին, եթե պատժենք բոլոր նրանց, ովքեր զրկել են նրանց կյանքից՝ այդ ուսանողներին, երիտասարդ, գեղեցիկ, բարոյական մարդկանց: Եթե բոլոր մեղավորները պատասխանատվության չենթարկվեն՝ յուրաքանչյուրն առանձին ու բոլորը միասին, մենք պարզապես արժանի չենք լինի զոհերի հիշատակին»:











