Փետրվարի 22-ի ժամը 18:00 դրությամբ փետրվարի 18-ից ի վեր Կիեւի կենտրոնում բախումների հետեւանքով 82 մարդ է զոհվել: Այդ մասին ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Շտապօգնության խմբերին եւ Կիեւի առողջապահական հաստատություններին օգնության համար դիմել է 622 տուժող, որից 405-ը հոսպիտալացվել է:

Փետրվարի 18-ի 06:00-ից մինչեւ փետրվարի 22-ի 18:00 բժիշկների եւ շտապօգնության ծառայությանը դիմել է 19 մարդ, որից 15-ը հոսպիտալացվել են: