Սիերա-Լեոնեի արեւելքում հայտնաբերվել է վերջին տաս տարվա ընթացքում ամենախոշոր ու գեղեցիկ ադամանդներից մեկը: Ինչպես հաղորդում է europe1.fr-ը, երկրի արեւելքում հայտնաբերված ադամանդը 153 կարատանոց է: Նախորդ խոշոր գտածոն 125 կարատանոց ադամանդն էր, որը հայտնաբերվել էր երկրում 2013թ.-ին:

«Սա մաքրության ու գույնի տեսակետից յուրահատուկ քար է: Եթե այն ութանկյան տեսք ունենար, կարող էր 12 մլն դոլար արժենալ»,- նշվում է գործակալության հայտարարության մեջ:

«Աղքատ բնակչությամբ Սիերա-Լեոնեն հարուստ բնական ռեսուրսներ ունի(ադամանդ, ոսկի, բոքսիտներ, տիտան), որոնք գրավում են հարուստ ներդրողներին»,- գրում է պարբերականը:

Հենց Սիերա-Լեոնեում գետի հունից 1972թ.-ին հայտնաբերվել էր ամենամեծ ադամանդը՝ 968,9 կարատանոց «Սիերա-Լեոնեի աստղը»: