ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում տիրող դրությունը հեռախոսազրույցում քննարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Պետքարտուղար Քերին ու նախարար Լավրովը համաձայնել են առանց բռնություն գործադրելու իրավիճակի կարգավորման անհրաժեշտությանը:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով զրույցի ընթացքում Քերին ուշադրություն է դարձրել «խաղաղ մթնոլորտի վրա, որը տիրում է Կիեւում նախագահ Վիկտոր Յանուկովիչի անակնկալ մեկնումից հետո, ինչպես նաեւ այն քաղաքական քայլերը, որոնք ձեռնարկվել են Գերագույն Ռադայի կողմից նրա նոր խոսնակի գլխավորությամբ»:

Նրա խոսքով՝Քերին կարեւոր է համարում նպաստել նրան, որպեսզի Ուկրաինան հետեւեր «սահմանադրական փոփոխությունների, մեղմացման, կոալիցիոն կառավարության ձեւավորման, արտահերթ ընտրությունների անցկացման ու բռնությունից հրաժարվելու» ուղուն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին ռուս արտգործնախարարի խոսքով փետրվարի 21-ին Ուկրաինայի կառավարության եւ ընդդիմության միջեւ համաձայնության կնքումից հետո «երկրում դրությունը կտրում հետընթաց է ապրել ընդդիմադիր ուժերի կողմից ձեռք բերված համաձայնությունները չհարգելու պատճառով»:

«Անօրինական ծայրահեղական խմբավորումները հրաժարվում են հանձնել զենքը ու փաստացի Կիեւը վերցնում են իրենց հսկողության ներքո ընդդիության առաջնորդների ամենաթողության պայմաններում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում, հաղորդում է «Ռոսբալտը»:

ՌԴ ԱԳՆ տեղեկությունների համաձայն՝ Քերին «հաստատել է ԱՄՆ-ի հակվածությունը իրագործել փետրվարի 21-ի համաձայնությունները եւ խոստացել է օգտագործել Վաշինգթոնի լծակները ընդդիմության վրա ազդելու համար»: