Փրկարար ծառայությունը փետրվարի 23-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացել, որ «Մ4» միջպետական ավտոճանապարհի Սեւան-Դիլիջան հատվածում՝ առաջին ոլորանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Սեւան-Դիլիջան հատվածում (14-րդ կմ) բախվել են «ԳԱԶել» մակնիշի 15 ՕՕ 943 պետհամարանիշի եւ «ԲՄՎ» մակնիշի 10 ՏՏ 167 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մասամբ այրվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով, իսկ ուղեւոր՝ 1969 թ. ծնված Ռ. Ղ.-ն տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:



























