Փրկարար ծառայությունը փետրվարի 23-ին, ժամը 05.11-ին ահազանգ է ստացել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջեւան հատվածի 5-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34MS975 պ/հ (վարորդ` Ն.Ե.), «ԲՄՎ» մակնիշի 21DD002 պ/հ (վարորդ` Մ.Ա.) եւ «Օպել» մակնիշի 35UV246 պ/հ (վարորդ` Գ.Ա.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից ջրանցքում:
Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել «Օպել» մակնիշի ավտոմեքենան:




























