Փրկարար ծառայությունը փետրվարի 23-ին, ժամը .05.24-ին ահազանգ է ստացել, որ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 15-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34LL173 պ/հ (վարորդ` Ա.-յան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, մոտ 1,5մ սահել հարակից ձորը եւ բախվել ծառին:
Զոհեր եւ տուժածներ չկան:
Ավտոմեքենան ավտոճանապարհի երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:




























