Ուկրաինայի ՆԳՆ-ը որոշում է ընդունել 64 ցուցարարի ազատ արձակման մասին: Ինչպես հաղորդել է ՆԳՆ գործունեության վերահսկողության հարցերով Գերագույն ռադայի լիազոր Արսեն Ավակովը, արդեն սկսվել են ծառայողական հետքննություններ նախարարության մի շարք աշխատակիցների նկատմամբ ակտիվիստների նկատմամբ նրանց գործողությունների գործով:
«Ցրել է ՆԳՆ կոլեգիան: Նորն է նշանակել: Նախարարության աշխատակիցների եւ շրջանային վարչությունների մի շարք աշխատակիցների հանդեպ ծառայողական հետաքննություններ են սկսվել վերջին ժամանակների իրադարձություններում նրանց գործողությունների փաստի առթիվ»,- Facebook-ի իր էջում գրառել է Արսեն Ավակովը:
Նրա խոսքով՝ ժողովներ են անցկացվել Մայդանի ինքնապաշտպանության եւ աջ սեկտորի, ինչպես նաեւ նախարարության ժողովդրի կողմն անցած աշխատակիցների հետ:
«Թեման Կիեի փողոցներում կարգի ապահովումն է, համատեղ պարեկությունն ու քաղաքի կենտրոնական օբյեկտների պաշտպանությունը: Հաստատվել են ոստիկանության աշխատակիցների եւ Մայդանի ակտիվիստների համագործակցության մեխանիզմները, որոնք վաղվանի կիրագործվեն»,- գրում է Ավակովը:
Բացի այդ նա նշում է, որ ժողով է անցկացվել Գլխավոր դատախազության դարձյալ նշանակված ղեկավարների եւ ՈւԱԽ հետ Ուկրաինայի ժողովրդի դեմ հանցագործությունների շուրջ իրավապահ մարմինների համագործակցության վերաբերյալ:
«Վաղը գլխավոր դատախազությունը այդ մասին տեղեկություններ կտրամադրի: Կնշեմ միայն, որ մի շարք օպերատիվ միջոցառումներ կձեռնարկվեն այս թեմայի կապակցությամբ»,- նշել է պաշտոնակատարը:
«ՆԳՆ մարմիններում համակարգային փոփոխության շուրջ մեծ աշխատանք պետք է տարվի՝ իրավապահի փիլիսոփայությունից մինչեւ կադրային փոփոխություններ, Մայդանի առավել ակտիվ մասնակիցների ոստիկանության շարքերն ընդունելուց մինչեւ ՆԳՆ ծառայողի մասնագիտական էթիկայի որակի այլ մակարդակ»,- հավելել է Ավակովը:




























