Անկուսակցական պատգամավոր Օլեգ Լյաշկոն առաջարկում է Ուկրաինայի Գերագույն Ռադային որոշում ընդունել Ուկրաինայի կոմունիստական կուսակցության ու Տարածաշրջանների կուսակցության գործունեության արգելքի մասին:

Ինչպես հաղորդվում է ուկրաինական խորհրդարանի կայքում, համապատասխան նախագիծը 4201 համարի ներքո գրանցվել է փետրվարի 23-ին: Որոշման նախագծի տեքստն ու այլ ուղեկցող փաստաթղթերը խորհրդարանի կայքում դեռ չկան:

Ռադայի նիստը բացվել է փետրվարի 23-ին առավոտյան ժամը 10-ին, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:

Նիկոլայ Տոմենկոն նաեւ հաղորդել է, որ Ռադան մտադիր է  նիստի ընթացքում մտադիր է կոալիցիա ձեւավորել ու նշանակել վարչապետի:

Նշենք, որ ավելի վաղ Տարածաշրջանների կուսակցության Կիեւի քաղաքային կազմակերպության ղեկավարները դատապարտել են իշխանության բարձրագույն մարմինների գործողություններն ու դիմում են գրել ՏԿ-ից հեռանալու մասին: