Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրի նախագահի լիազորությունները դրել է Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա:
Թիվ 4204 որոշման օգտին քվեարկել են 285 ժողովրդական պատգամավորներ: Տուրչինովը կատարելու է նախագահի պարտականությունները, մինչեւ պետության նոր ղեկավարը ստանձնի դրանք, հաղորդում է ЛІГА-ն:
Նշենք, որ խորհրդարանն արդեն փետրվարի 23-ին կարող է նշանակել երկրի նոր վարչապետի: Պաշտոնին հավակնում են Յուլիա Տիմոշենկոն, «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը, եւ անկախ պատգամավոր Պյոտր Պորոշենկոն:
Տուրչինովի խոսքով, խորհրդարանը նոր կառավարություն կնշանակի փետրվարի 25-ին:




























