Ուկրաինայի Գերագույն Ռադան վերջնականապես պաշտոնից հեռացրել է կրթության նախարար Դմիտրի Տաբաչնիկին ու արտգործնախարար եոնիդ Կոժարային:

Հարկ է նշել, որ Լեոնիդ Կոժարան անհետացել է ԱԳՆ ֆինանսական փաստաթղթերի հետ միասին: Այդ մասին հաղորդում է Еспресо.tv-ի՝ երկրի դիվանագիտական կորպուսում առկա աղբյուրները:

Կոժարան անհետացել է, նրա հետ միասին նախարարության գրեթե ողջ փաստաթղթերը, հաղորդել են ԱԳՆ-ում առկա աղբյուրները:

Հիշեցնենք, ինչպես հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազության գործունեության վերահսկողության հարցերով խորհրդարանի լիազոր Օլեգ Մախնիցկին, դատախազությունը փակել է զանգվածային ցույցերի ընթացքում մասնակիցների սպանություններում մեղավոր պաշտոնյաների արտասահման փախչելու ուղիները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտարարել էին նախագահ Յանուկովիչի անհետացման մասին. աելի ուշ հայտնի էր դարձել, որ Յանուկովիչը փորձել է լքել երկիրը, սակայն սահամանապահները թույլ չեն տվել:

«Երեկ տեղի է ունեցել միջադեպ, երբ սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել ինքնաթիռի թռիչքը, որում գտնվում էին նախագահի թիկնապահները: Ստուգումներից հետո այն կանգնեցրել են: Ինքնաթիռից իջել է նախագահ Յանուկովիչը, նստել մեքենան եւ ուղեւորվել անհայտ ուղղությամբ»,- հաղորդում է Ուկրաինայի ներքին գործերի պաշտոնակատար Արսեն Ավակովը: Նրան հայտնի չէ նաեւ Եկամուտների եւ տուրքերի նախարար Ալեքսանդր Կլիմենոկոյի, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի, ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի գտնվելու վայրը:

«Երեկ Կլիմենկոյին եւ Պշոնկային թույլ չեն տվել մեկնել երկրից: VIP-սրահ են ներխուժել զինված անձինք, փոխհրաձգություն է տեղի ունեցել,Կլիմենկոն ու Պշոնկան հեռացել են: Այժմ հարցումներ են անցկացվում»,- հաղորդել է նա: