Գերագույն Ռադան չեղյալ է համարել օրենքները, որոնք ամրապնդում էին իշխանության նախագահական ուղղահայացը 1996թ.-ի Սահամանդրության վերադարձով՝ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն:

Ընդունված որոշման համապատասխան, օրենքները, որոնք փոփոխության են ենթարկվել 2010թ.-ի հոկտեմբերի 7-ին, գործում են նախորդ խմբագրությամբ: Նախարարների կաբինետն օրենքի հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում պետք է իր նորմատիվ ակտերը համապատասխանեցնի տվյալ փաստաթղթի հետ: Նույն կերպ պետք է վարվեն նաեւ բոլոր  նախարարությունները:

Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղյալ է համարել նաեւ դատական ռեֆորմի մասին օրենքը, որը նախաձեռնել էր նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: