«Թալիբան» շարժման ջոկատը փետրվարի 23-ի վաղ առավոտյան արեւելյան Կունար նահանգում հարձակվել է ռազմակայանի վրա եւ սպանել 19 զինծառայողների:

Նահանգապետ Աբդուլա Գանի Մուսամեմի խոսքով, Աֆղանստանի անվտանգության ուժերը փորձել են ազատել գրոհայինների գերեւարած զինվորականներին:

Հարձակումն իրականացվել էր Պակիստանին սահմանակից լեռնային դժվարամատչելի հատվածում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է թալիբների հարձակման փաստը, բայց այլ տվյալներ չի ներկայացրել: