Գերմանիայի հարավում սիրողական հնագետը հայտնաբերել է գանձեր, որոնք իր կարծիքով կապված են «Նիբելունգների գանձարանի» հետ:
Այն իր մեջ ներառում է արծաթե ու ոսկե բաժակներ, զարդեր եւ ոսկերչական այլ ապրանքներ: Գնահատվում է մեկ միլիոն եվրո: Կան նաեւ մի քանի արձանիկներ, որոնք հնագետների գնահատմամվ կարող էին զարդարել գահը:
Փորձագետների կարծիքով իրերը հավանաբար պատկանել են կառավարող արքայատոհմի ներկայացուցիչներից մեկի: Այն թվագրվում է մ.թ. 406-407թթ., հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով The Independent-ին:
Այս պահին գտածոները Մայնց շրջանի մշակույթի դեպարտամենտում են, սակայն դատախազությունը հետաքննություն է սկսել: Կասկածում են, որ հնագետը պետությանն է հանձնել գանձը ոչ ամբողջական քանակությամբ: Մշակույթի դեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ գանձերի հայտնաբերան վայրը ոչ պրոֆեսիոնալ պեղումների հետեւանքով ամբողջովին ավերվել է:
Առասպելի համաձայն Նիբելունգների գանձերը պատկանում են բուրգունդյան արքաներին: Նրանց հեքիաթային հարստության մասին բազմաթիվ առասպելներ ու լեգենդներ են կազմվել, մասնավորապես «Երգ Նիբելունգների մասին» էպոսը:
Լեգենդի համաձայն՝ բուրգունդյան արքաների վասալ Հագենը հոների հետ ճակատամարտի է գնացել, ոսկին թաղել է Ռեյնե գետում: Սակայն փորձաագետները համարում են, որ այսօր գանձերը կարող են ցամաքում գտնվել:




























