Իսլանդիայի աջ կենտրոնամետ կառավարությունը հրաժարվել է վաղեմի ծրագրերից մուտք գործել Եվրամիություն: 2010թ.-ին Բրյուսելին ներկայացված դիմումը հետ կկանչվի առանց հանրաքվեի անցկացման, հայտարարել է Իսլանդիայի արտգործնախարար Գունար Բրագի Սվենսոնը: Համապատասխան օրենքի ընդունման մասին համաձայնությունը կայացել է կոալիցիա կազմող Պրոգրեսիվ կուսակցության ու Անկախության կուսակցության միջեւ, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով AFP-ին:
Օրենքը պետք է քննարկվի խորհրդարանում հաջորդ շաբաթ: Սակայն, ինչպես նշվում է, կառավարությունը բավարար քանակությամբ աջակցություն չունի, որպեսզի շարունակի գոծընթացը ԵՄ անդամակցության համար, որը սկսվել է 2009թ.-ին:
Սոցիալակա հարցումների համաձայն՝ իսլանդացիներիմեծամասնությունը մշտապես դեմ է արտահայտվում ԵՄ անդամակցության գաղափարին: Ուստի Ռեյկյավիկում իշխանությունները մտադիր են կենտրոնանալ Եվրամիության հետ համագործակցության վրա Եվրոպական տնտեսական միջավայրի շրջանակներում, որի մեջ ԵՄ 28 երկիր է մտնում, ինչպես նաեւ Լիխտենշտեյնը եւ Նորվեգիան:




























