Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնում անհայտ անձինք պղծել են Խորհրդային ազատագրիչ բանակի հիշատակին նվիրված հուշարձանը: Հուշարձանի հիշատակի գրառման վրա նկարել են ուկրաինական դրոշը, բացի այդ քանդակներից մեկը ներկել են դեղին ու կապույտ գույներով:

Բուլղարիայում ՌԴ դեսպանությունում իրենց զայրույթն են հայտնել վանդալիզմի հերթական դրսեւորման կապակցությամբ: Դիվանագիտական առաքելությունում նշել են, որ ռուսական կողմը բազմիցս դիմել է Սոֆիայի քաղաքապետարանին ու պետական իշխանության մարմիններին: Սակայն չնայած բազմաթիվ խոստումներին, հուշարաձանն ինչպես հարկն է չէր պաշտպանվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: